Մարգարիտա Սիմոնյանը հույս է հայտնել, որ Ուկրաինայի մասին Ժիրինովսկիի խոսքերը մարգարեական կլինեն
Հասարակություն«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Россия 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում հույս է հայտնել, որ Վլադիմիր Ժիրինովսկիի խոսքերը, թե բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին, մարգարեական կլինեն։
Ավելի վաղ Սիմոնյանը եթերում ասել էր, որ Վլադիմիր Ժիրինովսկին «շատ բան է կանխատեսել»։
«Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ տեղի է ունենում, ես իսկապես ուզում եմ հուսալ, որ նրա խոսքերը, թե բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին, իսկապես մարգարեական կլինեն: Սա է գլխավորը, որն ինձ անձամբ անհանգստացնում է այս ողջ հակամարտությունում»,-ասել է նա։