Նիդեռլանդներում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ
Իրավունք
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրուինս Սլոթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ որոշել է կանչել Հաագայում Իրանի դեսպանին՝ կապված այդ երկրի՝ Իսրայելի վրա հարձակման հետ:
«Ես որոշել եմ կանչել Հաագայում Իրանի դեսպանին՝ մեր դատապարտումն արտահայտելու անցյալ գիշեր Իսրայելի վրա Իրանի վտանգավոր հարձակման կապակցությամբ»,-ասվում է գրառման մեջ:
Ապրիլի 14-ի գիշերը Իրանը 185 անօդաչու թռչող սարք և 146 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելը հայտարարել է, որ արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է, իսկ Իրանը հայտարարել է, որ իրենց նպատակային թիրախները խոցվել են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան