G7-ի երկրները դատապարտել են Իրանից Իսրայել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը
Հասարակություն
«Մեծ յոթնյակի» երկրները դատապարտել են Իրանից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը' վերահաստատելով իրենց լիակատար աջակցությունը Իսրայելի անվտանգությանը, ասվում է Իտալիայի նախագահության հայտարարության մեջ՝ G7-ի ղեկավարների տեսակոնֆերանսից հետո:
«Քննարկումից հետո «Մեծ յոթնյակի» առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, որում վճռականորեն դատապարտել են Իրանից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը' վերահաստատելով իրենց լիակատար աջակցությունը Իսրայելի անվտանգությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
G7-ի անդամներն ընդգծել են նաև հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրմանն ուղղված գործողություններից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան