Հարավային Կորեան գնահատել է Հյուսիսային Կորեայի նոր հիպերձայնային հրթիռների վտանգը
ԱշխարհԿորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը KBS հեռուստաալիքի եթերում ասել է, որ Հարավային Կորեան կկարողանա հաղթահարել ԿԺԴՀ-ի կողմից մշակվող հիպերձայնային հրթիռները։
Նախարարի խոսքով՝ Հյուսիսային Կորեան հրթիռներ է մշակում Ճապոնիայում գտնվող ամերիկյան զորքերի վրա հարձակվելու, այլ ոչ թե Հարավային Կորեայի վրա։ Միաժամանակ, նա նշել է, որ այդ զինատեսակներին հակազդելու համար կկիրառվի Kill շղթայական համակարգը, որն ունակ է արկեր խոցելու նույնիսկ դրանց արձակումից առաջ։
Նա նաև հիշեցրել է, որ վերջին փորձարկումների ժամանակ Հյուսիսային Կորեային չի հաջողվել հասնել հրթիռների հիպերձայնային թռիչքի վերջնական փուլին։