Պայմանագրային զինծառայող է մահացել Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են Ֆրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տուն Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթը Հորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջ Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքը 

ՌԴ որոշ մարզերում գետերի մակարդակի բարձրացման հետևանքով բազմաթիվ բնակավայրեր են հեղեղվել. մտցվել է արտակարգ դրություն

Արտակարգ Պատահար

Ռուսաստանի Կուրգանի, Տյումենի և Օրենբուրգի նահանգներում  գետերի գարնանային վարարումների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրով են ծածկվել կամ հայտնվել դրա վտանգի տակ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կուրգանի նահանգապետ Վադիմ Շումկովը կոչ է արել բնակիչներին անհապաղ լքել հեղեղված տարածքները։

Մասնավորապես, Կուրգանի մարզում Տոբոլ գետի ջրի մակարդակը բարձրացել է 56 սանտիմետրով, ասված է քաղաքապետարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Ապրիլի 14-ի Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ, այն կազմել է 547 սանտիմետր, թեև առավոտյան մոտ 491 սանտիմետր էր: Վեց մետր մակարդակի վրա ջրհեղեղ կսկսվի Տոբոլի աջ ափին և ձախ ափի ստորին հատվածում։

Նահանգապետի խոսքով, երբ ջուրը մոտենում է, լուսավորությունը նախապես կանջատվի, ուստի պետք է տարհանվել մինչ մութն ընկնելը։ Նա զգուշացրել է, որ գիշերը իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 14-ի առավոտվա դրությամբ մարզում ջրածածկվել է 304 տուն և 473 տնամերձ հողատարածք։ Ավելի քան 7,1 հազար մարդ կանխարգելիչ նպատակով տարհանվել է, 885-ը գտնվում են ժամանակավոր կացարաններում։

Կուրգանում ջրհեղեղի գագաթնակետը սպասվում է ապրիլի 14-15-ին։ Մարզում 62 բնակավայր, 4300 տուն, 5550 տնամերձ հողատարածք և 600 ամառանոց կարող են հայտնվել վթարային գոտում։

Հարավային Ուրալի շրջաններն այս տարի ռեկորդային ջրհեղեղի են ենթարկվել։ Ամենաբարդ իրավիճակը Օրենբուրգի մարզում է։ Այստեղ ապրիլի 5-ին ճեղքվել է ամբարտակը, որը պաշտպանում էր Օրսկը Ուրալ գետի ջրերից։ Իշխանությունները զանգվածային տարհանումներ են իրականացրել։  Ապրիլի 14-ին Օրենբուրգի մարզում ջրի մակարդակն առաջին անգամ սկսել է նվազել։

Տարածաշրջանում դաշնային մասշտաբով արտակարգ դրություն է մտցվել։ Տարածաշրջանային կառավարությունը ջրհեղեղի վնասը գնահատում է 21 միլիարդ ռուբլի։

Արտակարգ դրություն է գործում նաև Տյումենի մարզում։ Երկու գյուղերի տարհանումը սկսվել է ապրիլի 14-ին։ Ջրհեղեղի վտանգի տակ է հայտնվել 51 բնակավայր, 1847 տուն և 7291 մարդ։ Հեղեղումների հետ կապված ամենալարված իրավիճակը սպասվում է մինչև ապրիլի 20-ին, իսկ գագաթնակետը՝ ապրիլի 23-25-ին։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասում
Ամենադիտված