Հոլանդը կրկնել է Նիստելռոյի ու Քոուլի ցուցանիշը
ԱշխարհՇաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Լութոն Թաունի» միջև։
Քաղաքաբնակները հաղթեցին 5-1 հաշվով։ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 20-րդ գոլը։ Այսպիսով, նա Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում իր դեբյուտային երկու մրցաշրջաններից յուրաքանչյուրում խփում է 20 և ավել գոլ։
Ինչպես հայտնում է Squawka-ն, Հոլանդը երրորդ ֆուտբոլիստն է ԱՊԼ-ի պատմության մեջ այս ցուցանիշով։ Նա կրկնեց Ռուդ վան Նիստելռոյի և Էնդի Քոուլի ցուցանիշը։ Ավելին, վան Նիստելռոյն իր դեբյուտային երեք մրցաշրջաններում խփել է 20+ գոլ։
Այս մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 38 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։