Ապրիլի 15-16-ին սպասվում են գեոմագնիսական փոթորիկներ
Հասարակություն«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում ապրիլի 15-16-ին։
«Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ «կհարվածի» ապրիլի 15-ին և 16-ին:
ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալներով՝ այն կլինի G2 (միջին) կատեգորիայի։
Ապրիլի 11-ին Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) ժամը 17:00 ՆԱՍԱ-ի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի աստղագետները գրանցել են արևի ցածր ինտենսիվության բռնկում՝ M5 (R1) ռենտգենյան տիրույթում՝ արեգակնային AR3633 բծից:
Ժայթքումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ՝ 500-700 կմ/վ արագությամբ»,– գրել է նա։