Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքը
ՀասարակությունՌուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ռուսական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խստորեն դատապարտում է Դամասկոսում Իրանի հյուպատոսական գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարները նաև հաստատել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը։