«Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ստի ու չարի դեմ պայքար». Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
ՀասարակությունԱյո, Ոսկեպարում Stand up է, եթե ոչ հայերեն բառակապակցությամբ ասեմ՝ «Stand up against evil» է՝ ստի ու չարի դեմ պայքար է։ Ոսկեպարում միշտ էլ պատարագներ լինում են, չեմ ուզում որևէ կերպ այդ հարցին անդրադառնալ, կարիք չկա, և ցավում եմ, որ իրենք չգիտեն, որ սա մեր ծառայությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշիյանին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշի վերաբերյալ հայտարարություններին և հոգևորականների այցերին՝ նշելով, որ որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարում։