Վրաստանի նախագահն իշխող կուսակցությանն անվանել է «ռուսական երազանք»
Արտակարգ ՊատահարՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանն անվանել է «ռուսական երազանք»։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Դա «ռուսական երազանք» է», - ասել է պետության ղեկավարը՝ ի պատասխան հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք «Վրացական երազանքը» կարող է համարվել «ռուսական»՝ իրենց վարած քաղաքականության և կայացրած որոշումների համար։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը երկար ժամանակ Վրաստանի կառավարությանը ռուսամետ չէր անվանում, քանի որ նախագահության ինստիտուտը ենթադրում է չեզոքություն, և նման գնահատականը կարող է խանգարել հանրապետության եվրոպական ուղուն։ Սակայն այժմ երկիրը գտնվում է մի փուլում, երբ անհրաժեշտ է փրկել եվրոպական այդ ուղին, կարծում է քաղաքական գործիչը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ իշխող կուսակցությունն անօրինական որոշումներ է կայացնում։ Նրա կարծիքով՝ միայն Ռուսաստանի համար կարող է շահեկան օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որը «Վրացական երազանքը» ներկայացրել է խորհրդարան ապրիլի սկզբին։ Դա պառակտել է վրաց հասարակությունը, նշել է նախագահը։