Մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին
Քաղաքական83 տարեկան հասակում մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին, հայտնում է Corriere della Sera-ն։ Հրատարակության տվյալներով՝ նա երկար ժամանակ հիվանդ է եղել։
Դիզայներն ուներ վեց երեխա. Վերջինը՝ որդին՝ Ջորջիոն, ծնվել է 2023 թվականին, երբ դիզայները 82 տարեկան էր։
Կավալին ծնվել է 1940 թվականին Ֆլորենցիայում։ Նա 1970-ականներին հիմնել է իր սեփական ապրանքանիշը՝ «Roberto Cavalli»-ն։