Շոլցը նշել է Պուտինի հետ զրույցի պայմանները
ՀասարակությունԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Tageszeitung-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի պայմանները։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Մոսկվան հասկանա ռազմական գործողությունները դադարեցնելու և Ուկրաինայից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը։
Քաղաքական գործչի խոսքով՝ բանակցություններն օգտակար են, երբ կա իրավիճակը փոխելու հնարավորություն։ Նա չի բացառել քննարկումներն ապագայում։
Հարցին, թե կոնկրետ երբ դա կարող է տեղի ունենալ, Շոլցը խուսափել է պատասխանել՝ ասելով, որ բանակցությունները տեղի կունենան, երբ ժամանակը գա:
«Ամեն դեպքում, երբ Ռուսաստանը հասկանա, որ պարտադրված խաղաղություն չի լինելու, իսկ Պուտինը հասկանա, որ պետք է հրաժարվի իր արշավից և դուրս բերի իր զորքերը»,- ասել է կանցլերը։