Իոսիֆ Կոբզոնը հանդես է եկել մարմնավաճառության օրինականացման օգտին
Ռուսաստան
Մոսկվայում «Բարքերի ոստիկանություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեցի է ունեցել համաժողով՝ «Օրինականացնենք մարմնավաճառությունը, հավաքենք հարկեր» խորագրի ներքո, որի ընթացքում քննարկվել է սեռական ծառայությունների ոլորտում պետական վերահսկողության մասին օրինագիծը: Մարմնավաճառության օրինականացման կողմնակիցները համարում են, որ այս դեպքում իշխանությունները ստվերից միլիարդներ արժեցող բիզնեսը, կտան սոցիալական երաշխիքներ և կապահովեն սեքս-ինդուստրիայում աշխատքող կանանց և նրանց հաճախորդների անվտանգությունը. այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրինագծին դեմ հանդես եկողները պնդում էին, որ խնդրի հանդեպ նման մոտեցումը հակասում է ավանդական բարոյական նորմերին և կհանգեցնի երկրում մարմնավաճառության տարածման: Ի պատասխան՝ նրանց օպոնենտները նշում էին, որ հասարակության մեջ այս երևույթը արմատախիլ անել հնարավոր չէ: Այդուհանդերձ, ելքը մեկն է՝ հարկավոր է սեքս ծառայությունների հսկայական անօրինական շուկան վերցնել պետական վերահսկողության տակ:
Քննարկման ընթացքում օրինագծին կողմ է հանդես եկել նաև Պետդումայի պատգամավոր, հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Սակայն նա քննադատել է առաջարկված փաստաթուղթը, որը, վերջինիս կարծիքով, անհրաժեշտ է փոխել և լրացնել: Միևնույն ժամանակ, Կոբզոնը կասկածանք է հայտնել առ այն, որ օրինագիծը կարող է անցնել բոլոր անհրաժեշտ ատյանները: Հենց կառավարությունը զգա, որ բյուջեից հարկավոր է միջոցներ հատկացենլ այս ոլորտի համար, գործընթացը կանգ կառնի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)