Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արևի վերաբեռնումների նոր շարք. մագնիսական փոթորիկներ ապրիլի 14-ից 20-ը Կներկայացվեն արցախցների հավաքական վերադարձի քայլերը․ բողոքի ցույցեր՝ ԱԳՆ-ի, Դատախազության առջև Բժշկարանները՝ Մատենադարանում պահվող ձեռագրերի ինքնատիպ օրինակներ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետը Ավագ Երկուշաբթի կհյուրընկալվի արցախցիներին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի Բացե՛ք ձեր կյանքի դռները, թող Քրիստոս մուտք գործի ձեր կյանք, իր ներկայութամբ ծաղկազարդի կյանքը Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան Ապրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Առաջիկա շաբաթվա եղանակը «Նոա»-ն պատմական ռեկորդ է սահմանել Պրեմիեր լիգայում 

Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվել

ԱՄՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 18-ին՝ գիշերը, հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի անձինք, քաղաքացու կամքին հակառակ, ավտոմեքենայով նրան տեղափոխել են Էջմիածին քաղաք և սպառնացել:

Հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Մարդուն առեւանգելը), 460-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը)և 194-րդ հոդվածի 1-ին մասով (Հոգեկան ներգործությունը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ քրեական վարույթով տուժող ճանաչված անձը գումարային հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել Ռ.Բ.-ի հետ: Նույն հարցի կապակցությամբ, նախնական տվյալներով, վերջինիս ընկեր Ա.Հ.-ն, ով միաժամանակ հանդիսանում է տուժողի մորեղբոր տղան, զանգահարել է տուժողին և պահանջել ու պնդել է պարտք-գումարն անհապաղ վճարել՝ միաժամանակ պահանջելով հանդիպել:

Նշված հանդիպմանը Ա.Հ.-ն գնացել է իր չորս ընկերների հետ, որի ժամանակ հայտնել է, թե պարտք-գումարի դիմաց տուժողին պատկանող «Կրայսլեր 200» մակնիշի ավտոմեքենան պետք է տանի Էջմիածին քաղաք՝ սպառնալով, որ եթե իրենց հետ չգնա, ապա նրան ավտոմեքենայի բեռնախցիկում կտեղափոխեն:

Այնուհետև, տուժողի կամքին հակառակ, վերջինիս նստեցրել են նրան պատկանող ավտոմեքենայի հետնամասում և տեղափոխել Էջմիածին քաղաք, որտեղ Ա.Հ.-ն և վերջինիս ընկերներից մեկը յուրաքանչյուրը մեկ անգամ բռունցքով հարվածել են տուժողի գլխի հատվածին, իսկ Ա.Հ.-ն սպառնացել է կյանքից զրկել նրան, եթե հաջորդ օրը չվերադարձնի գումարը:

Դրանից հետո նշված ավտոմեքենայով, տուժողի կամքին հակառակ, նրան տեղափոխել են Էջմիածին-Մասիս ճանապարհահատված, որտեղ նրանց դիմավորել է Ռ.Բ.-ն։ Վերջինս հնչեցրել է հայհոյանքներ ու պահանջել պարտք մնացած գումարը վերադարձնել մինչև հաջորդ օրը՝ ժամը 13։00-ը՝ սպառնալով սպանել նրան և վնասել ընտանիքի անդամներին:

Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը, ովքեր, պարզվել է, ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ են, հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արևի վերաբեռնումների նոր շարք. մագնիսական փոթորիկներ ապրիլի 14-ից 20-ը Կներկայացվեն արցախցների հավաքական վերադարձի քայլերը․ բողոքի ցույցեր՝ ԱԳՆ-ի, Դատախազության առջև Բժշկարանները՝ Մատենադարանում պահվող ձեռագրերի ինքնատիպ օրինակներ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետը Ավագ Երկուշաբթի կհյուրընկալվի արցախցիներին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի Բացե՛ք ձեր կյանքի դռները, թող Քրիստոս մուտք գործի ձեր կյանք, իր ներկայութամբ ծաղկազարդի կյանքը Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան Իսրայելը ոչնչացրել է Գազայի վերջին լիարժեք գործող հիվանդանոցըԱպրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ռուբիոն անդրադարձել է Սումիի վրա հրթիռային հարձակմանըԱռաջիկա շաբաթվա եղանակը Մոսկվայում եղանակային վտանգի դեղին մակարդակ են հայտարարել«Նոա»-ն պատմական ռեկորդ է սահմանել Պրեմիեր լիգայումՍպերցյանն ու ընկերները չկարողացան դիմադրել Զենիթին Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմին Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացան 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին մեքենաներ են բախվել, տուժածներ կան Ծիլքար գյուղում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ճանապարհներին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սումի քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-իԱփսոս է այն ռեսուրսը, որը վատնում են ասֆալտապատման անվան տակ. Հակոբ Բադալյան ԵՄ-ն դատապարտել է Սումիի վրա Ռուսաստանի կողմից այսօրվա հարձակումըԴմիտրի Պեսկովն առաջին անգամ դուրս է եկել սահադաշտ և պարել կնոջ՝ Տատյանա Նավկայի հետ (տեսանյութ)Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները հայտարարագրվելու են հենց Ադրբեջանում, իսկ Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու․ Դավիթ Սարգսյան Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորը անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց Աշխատաշուկայի կրճատում, պետբյուջեի սահմանափակում. ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը Ռեկորդային սառնամանիքներ ԹուրքիայումԹուրքական ընդդիմությունը արտահերթ ընտրությունների համար ավելի քան 10 մլն ստորագրություն է հավաքելԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտի բրոնզե մեդալի համար Քրեական ոստիկաննները՝ նոր կառուցվածքով՝ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումներով Իրանի հետ բանակցությունները դրական ուղղությամբ են ընթանում․ ԹրամփՔաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը Օրհնենք Աստծուն նաև մեր կյանքում պատահած փորձության պահերին․ Ծաղկազարդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հրդեհ Էջմիածին քաղաքում Պաշտոնական. ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը՝ Սևիլիայի գլխավոր մարզիչ Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին (տեսանյութ) Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները (լուսանկարներ)Իրանի ԱԳՆ-ն բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկված հարցերը Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, վարորդներին հորդորում են ուշադիր լինել (տեսանյութ) Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի. Վրթանեսյան
Ամենադիտված