«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ) ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ) Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները 

Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

Արցախի թեմի առաջնորդի ուղերձը 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելիցի առիթով․

«Սիրելի՛ արցախցիներ.

Այսօր լրանում է մեկ տարին այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան մեր ժողովրդի հետ։ Հակառակ մեր ժողովրդի հերոսական մաքառումներին՝ իննամսյա շրջափակման, սովի ու կարիքի մեջ գտնվելով և արտաքին աշխարհից օգնություն չստանալով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու դրան հաջորդած օրերին Ադրբեջանը պատերազմական գործողություններով և ցեղասպանական քաղաքականության միջոցով ամբողջությամբ ռազմակալեց ու հայաթափեց հայ ժողովրդի բնօրրան Արցախի Հանրապետությունը: Տեղի ունեցավ ավելի քան 120.000 արցախահայերի բռնագաղթը։

Ողբերգական այս իրադարձություններին գումարվեց Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունը, որի հետևանքով անմեղ զոհ դարձան ու վիրավորում ստացան բազմաթիվ հայորդիներ։ Այնուհետև գերեվարվեցին մեր անկախ պետականության խորհրդանիշներ հանդիսացող Արցախի պետական այրերը։ Ինչպես որ ամեն աղոթքի մեջ մենք հիշատակում ենք մեր հերոս նահատակների հոգիներին, այնպես էլ մեր աղոթքը պետք է լինի, որ օր առաջ ազատություն ստանան Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները։

Սրտի մեծագույն ցավով ենք արձանագրում տեղի ունեցածը, սակայն, քավ լիցի, թե կսկիծն ու տառապանքը մեզ համար վերաճեն հուսահատության, և Աստծուց ու մեր հայրենիքից երես թեքենք։ Այո, մեծ ու աննկարագրելի է այն կորուստը, որ կրել ենք մենք, թե՛ որպես հավաքականություն, և թե՛ որպես անհատներ։ Թշնամու ցեղասպան քաղաքականությանը զոհ են գնացել մեր զավակների կյանքերը, մեր տներն ու օջախները, մեր արյունն ու քրտինքը։ Ավելին, մենք մարդկային ու նյութական կորուստներից բացի կորցրել ենք մեր հոգևոր ինքնության ու մեզ՝ մեր հողին կանգուն պահող հիմնաքարերը։ Մեր սուրբ Հայրենիքի կորստի հետ միասին մենք կորցրել ենք մեր վանքերը, եկեղեցիները, հարազատների գերեզմանները։

Սակայն, սիրելի արցախցիներ, սա մեզ պետք է տա նոր ուժ, նոր հույս առ Աստված և նոր վստահություն մեր ազգային միասնականության մեջ, որպեսզի երբեք սեպտեմբերի 19-ը չդառնա լոկ հիշատակի օր։ Այն պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, առ Արցախ վերադառնալու գաղափարի շուրջ համախմբվելու օր։ Հիրավի, արդարադատ ու ողորմած է մեր Տեր Աստված։ Եվ հավատով ու հույսով լցվելու և սիրով ամրանալու դեպքում է, որ կարող ենք հոգու խռովքով, բայց և պարզերես կերպով թերթել մեր պատմության այս ամոթալի էջը և վերաշարադրել նոր սկիզբ, ուղենշել վերելքի ու ազգային զարթոնքի նոր հորիզոններ։

Փառք Աստծո, որ Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները աներկբայորեն ջերմ ընդունելություն ցույց տվեցին մեզ՝ չթողնելով, որ մենք Մայր Հայրենիքում մեզ օտարականներ զգանք։ Մեր հայրենակիցների ջանքերով է նաև, որ արցախցին կարողանում է այսօր Հայաստանի Հանրապետությունում ինտեգրվել հանրային կյանքին՝ միաժամանակ պահպանելով իրեն յուրահատուկ դիմագիծը։

Հավատավո՛ր զավակներ, թող մեր սրտերում ու հոգիներում երբեք չմարի վերադարձի հույսի ճրագը։ Այն ամեն գնով պետք է վառ պահել՝ անընդհատ զորացնելով սիրո, ողորմության և նվիրումի գործերով։

Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների։ Ժամանակն է լծվելու մեր ազգային նվիրական իղձերի իրականացմանը, ամեն գնով, պատեհ ցանկացած առիթ օգտագործելու, որպեսզի արդարությունը վերահաստատվի մեր կյանքում, որպեսզի Արցախ աշխարհը կրկին մասը դառնա Մայր Հայրենիքի՝ այն Հայաստանի, որին ձգտել ու ձգտում ենք բոլորս։

Առ Աստված իմ աղոթքներն ու սրտի խորքերի ամենանվիրական իղձերն ուղղված են մեկ բանի՝ կրկին հայացած տեսնել Արցախը։ Եվ իմ պարտքն է՝ հայրաբար նույն հորդորը հղել ամենքիդ, որ դուք ևս ձեր կյանքի ուղիներում միշտ ամուր պահեք այդ նույն իղձը։

Թող Ամենակալ Տերն Իր շնորհները առատորեն բաշխի մեր ժողովրդին՝ պարգևելով ուժ, եռանդ և եղբայրասիրության առատ պտուղներ։ Թող Աստծո կամոք նվիրագործվի մեր ազգային երազանքը և մոտ ապագայում կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը՝ իրենց զավակներին կանչելով մայրական օրրան։ Թող մշտապես վառ մնա մեր հերոսացյալ հայորդիների հիշատակը, և թող անիրավ գերության մեջ գտնվող մեր զավակները կրկին ազատության պարգևին արժանանան։

Ամեն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԱրտակարգ դեպք Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենաԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասինԸնտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ ԱսիինՍահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԵՄ-ում ռուսների համար վիզաների արգելքի հնարավորության մասին գնահատական է հնչելԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՔրիստոֆորու․ Արևմուտքը փորձում է հրադադար հասնել ուժերի սպառման պատճառովԶելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըՄոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունը
Ամենադիտված