Ավանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLur
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններին։
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ArmLur.am-ն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսնակից փորձեց ճշտել՝ նա մասնակցելո՞ւ է Մայր Տաճարում անցկացվելիք միջոցառումներին, սակայն պարզվեց՝ նախարարը դեռ որոշում չունի։
Հավանաբար, ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ դրա համար էլ որոշում չունեն այս մասով։