Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետի պարզաբանումները

Տնտեսություն

ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի քարտուղար Գագիկ Եգանյանը պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի` ս.թ. դեկտեմբերի 4-ի հայտարարության կապակցությամբ: Ստորեւ ներկայացվում են տեղեկանք-պարզաբանումները.

«Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագրի մասին

«Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից` բաժին 10, խումբ 09, դաս 02 ծրագիր 02-ի տակ` որպես սուբսիդիա: Այդ ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

«Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 6-ի՝ «Համակարգչային կենտրոն» Պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N-789-Ն որոշմամբ` որպես նախկինում գործող նույնանուն ՊՓԲԸ-ի իրավահաջորդ:

«Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան ու նպատակներն են՝

Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց ու Հայաստանի Հանրապետության բնակչության այլ միգրացիոն հոսքերի մասին տվյալների հավաքագրման հիման վրա անձնավորված տեղեկություններ պարունակող քարտադարանների (արխիվների) և համակարգչային տեղեկատվական շտեմարանների (բազա) ստեղծումն ու վարումը, դրանց կառավարման համակարգչային ծրագրային միջոցների ձեռքբերումը, մշակումը, տեղայնացումը, ներդաշնակեցումն ու ներդրումը, ստեղծված տեղեկատվական ռեսուրսների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին պահանջվող տեղեկությունների տրամադրումը:

Գործունեությունը

Վերը նշված բյուջետային ծրագրի շրջանակներում կենտրոնի կողմից մշակվել, շահագործվում և սպասարկվում են ութ հետևյալ հիմնական տեղեկատվական ծրագրային համակարգերը՝

1. Փախստականների մասին տեղեկությունների մշակման և տրամադրման տեղեկատվական համակարգ,

2. Առաջնահերթ բնակարանային կարիք ունեցող փախստականների ընտանիքների և բնակության պայմանների հաշվառման տեղեկատվական համակարգ,

3. «Փախստականների մասին տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման ցանցային համակարգ»,
4.ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության և նրանց հետ անցկացրած հարցազրույցների հիման վրա ստեղծված՝ ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության և ներքին տեղահանված անձանց մասին տեղեկությունների մշակման ծրագրային համակարգ,

5.Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառման, տեղեկությունների մշակման և տրամադրման ինտերնետային համակարգ,

6.Իրաքից ժամանած և ՀՀ-ում ապաստան հայցող Իրաքի հայազգի քաղաքացիների հաշվառման ինտերնետային համակարգ,

7.Միգրանտներին` նրանց ետ վերադարձմանը (ռեէմիգրացիա) նպաստելու նպատակով, և արտասահմանում և ՀՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ իրենց հիմնախնդիրների վերաբերյալ, խորհրդատվության և աջակցության ցուցաբերման տեղեկատվական ինտերնետային համակարգ,

8. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինտերնետային կայքէջի ծրագրային համակարգ,

և չորս հետևյալ սպասարկող համակարգերը՝

1. Միգրանտներին` նրանց ետ վերադարձմանը (ռեէմիգրացիա) նպաստելու նպատակով, և արտասահմանում և ՀՀ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ իրենց հիմնախնդիրների վերաբերյալ, խորհրդատվության և աջակցության ցուցաբերման ինտերնետային համակարգի ադմինիստրատորի համար նախատեսված ենթահամակարգ,

2. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ծառայության եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինտերնետային կայքէջի ադմինիստրատորի համար նախատեսված ինտերնետային համակարգ,

3.Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման և տեղեկությունների տրամադրման ինտերնետային համակարգի համար հաշվետվությունների գեներացիայի ենթահամակարգ,

4.Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման և տեղեկությունների տրամադրման ինտերնետային համակարգի համար ադմինիստրատորի ծրագրային համակարգ:

Նշված տեղեկատվական համակարգերը ներառում են շուրջ վեց հարյուր տասնհինգ հազար անձանց մասին տվյալներ, որոնցից երեք հարյուր վաթսուն հազարն Ադրբեջանից բռնագաղթված են, երկու հարյուր հիսուներկու հազարը` ներքին տեղահանվածներ, երեք հազարը` Իրաքից, Սիրիայից և այլ վայրերից ապաստան հայցողներ են:

Կենտրոնը վերջին հինգ տարիներին ունեցել է հետևյալ ֆինանսավորումը`

Տարեթիվը Ֆինանսավորումը
(Հազ դրամ)
2009 44138,5
2010 44008,5
2011 44008,5
2012 44008,5
2013 50656,1

2013 թվականի ֆինանսավորման աճը պայմանավորվում է հետևյալով. մինչև 2012 թվականը ներառյալ կենտրոնի կողմից զբաղեցրած տարածքի վարձավճարը վճարվում էր ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից: Շենքի սեփականատիրոջ փոփոխմամբ վարձավճարի գումարը 2013 թվականի համար ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության փոխարեն նախատեսվել և մտցվել է ՊՈԱԿ-ի նախահաշվում:

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն» ծրագրի վերաբերյալ

Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է երեք ուղղություններով, որից մեկը` թրաֆիքինգի զոհերին աջակցության կազմակերպումն է: Օգնությունը հիմնված է գոյություն ունեցող միջազգային չափանիշների վրա և համապատասխանում է երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, այն է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և դրան կից Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին և Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ երկու արձանագրությունները (վավերացվել են 2003 թ-ին) և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին ԵԽ կոնվենցիան (վավերացվել են 2008 թ-ին): Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կոնվենցիայի չկատարումը Հայաստանի իշխանությունների կողմից կարող է հանգեցնել տնտեսական սանկցիաների երկրի նկատմամբ:

Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քաղաքականությունը արտացոլված է երեք Ազգային ծրագրերում` 2004-2006թթ., 2007-2009թթ., 2010-2012թթ.: Հաջողության առաջընթացը ներկայացված է հաշվետվություններում: Ծրագրերի շարունակականությունն ապահովում է 2013-2015թթ. չորրորդ եռամյա Ազգային Ծրագիրը, որի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և շարունակական է: Ծրագիրը, որի շրջանակներում զոհերին ցուցաբերվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնողական աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով, նախատեսվել է 2007-2009թթ. և 2010-2012թթ. Ազգային ծրագրերի միջոցառումների ժամանակացույցերում:

Ծրագիրն իրականացվում է ԱՄՔՈՐ կազմակերպության հետ համաֆինանսավորման եղանակով, համաձայն կողմերի միջև ստորագրված պայմանագրի դրույթների:

2009 թվականին ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլն դրամ (չի օգտագործվել), 2010 թ-ին` 25,966.4 հազ. դրամ (օգտագործվել է 6. 072, 00), 2011-ին` 32.874.00 (օգտագործվել է 6,624,000.0) և 2012 թ-ին` 6,624,000.0 (օգտագործվել է), 2013թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում ներառված` 6,624,000.0 դրամ:

Նշված ժամանակահատվածում համագործակցող կողմը դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ապահովել է որոշակի ծախսերը և պետական բյուջեից օգտագործել է միայն կազմակերպության տարածքի վարձակալության համար նախատեսված գումարը, ինչը ամրագրված է Պայմանագրի 4-րդ բաժնում: Չօգտագործված գումարները ետ են վերադարձվել բյուջե: Դրանով էլ պայմանավորվել է հետագայում ֆինանսավորման չափի նվազումը և պայամանագրի տողին համապատասխանեցումը:

Հարկ է նշել, որ Կատարողը 2012 թվականի մայիսին դիմել է նախարարություն նամակով Պայմանագրի համապատասխան տողում փոփոխություն կատարելու և ֆինանսավորման ներկայիս չափը կրկնապատկելու մասին, սակայն 2013-2015թթ. ՄԺԾ ծախսերի ծրագրում ներկայացված հայտը չի հաստատվել:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի 32 հոգու ցուցաբերվել է աջակցություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված