Իսրայելի բանակը լիբանանյան 30 գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել
ՀասարակությունԻսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Ավիչայ Էդրին արաբերենով տարհանվելու կոչ է արել լիբանանյան շուրջ 30 գյուղերի բնակիչներին՝ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էդրին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում:
««Հեզբոլլահ» շարժումը ԻՊԲ-ին ստիպում է գործել իր դեմ: ԻՊԲ-ն չի ցանկանում վնասել ձեզ, և ձեր անվտանգության նպատակով դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները: Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի անդամների, օբյեկտների և մարտական սարքավորումների կողքին, վտանգի տակ է դնում իր կյանքը: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր տուն, որը «Հեզբոլլահ»-ն օգտագործում է իր ռազմական նպատակների համար, կդառնա թիրախ», - գրել է Էդրին:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը թվարկել է նաև այն բնակավայրերը, որտեղից անհրաժեշտ է տարհանվել հյուսիսային ուղղությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։