Լեռնային Արցախը լրացուցիչ ժամանակում հաղթել է Միկային
ՍպորտՀոկտեմբերի 1-ին մեկնարկեց Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը։ Առաջին խաղում Երևանի «Միկան» ՄԶՀՀԿ մարզադաշտում հյուրընկալեց «Լեռնային Արցախին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Լրացուցիչ ժամանակի 105+2-րդ րոպեին Ախմեդ Ջինդոյանը գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով «Լեռնային Արցախին»: Հյուրերի առավելությունը կրկնապատկեց Օլուեբուբե Օնուօհան հանդիպման 119-րդ րոպեին:
«Միկա»--«Լեռնային Արցախ»՝ 0:0 (0:0) (ԼԺ-0:2)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Սամվել Հովսեփյան
Գոլերը՝ Ախմեդ Ջինդոյան, 105+2, Օլուեբուբե Օնուօհա, 119