Հոկտեմբերի 2-ը՝ ուժ չգործադրելու միջազգային օր
ՀասարակությունՀոկտեմբերի 2-ին ամբողջ աշխարհը տոնում է ուժ չգործադրելու միջազգային օրը։
Տոնը նույնականացվում է պատմությունը փոխած հզոր կերպարներից մեկի՝ Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի ՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման գաղափարախոոսներից ու ղեկավարներից մեկի՝ Մահաթմա Գանդիի հետ։
Գանդին, որպես պայքարի միջոց, ընտրել էր խաղաղ ապստամբությունը․ պայքար առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է։
Եվ ինչպես Գանդին էր ասում, աշխարհում պայքարը ոչ թե լավ ու վատ մարդկանց միջև է, այլ յուրաքանչյուր մարդու հոգում՝ կյանքի ու մահվան, չարի ու բարու միջև։