ՔՊ-ն կրկին դավաճանեց և ուրացավ Արցախը. Արծվիկ Մինասյան
ՔաղաքականՄենք հատուկ այնպես էինք արել, որ որևէ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնա, որպեսզի նաև ժողովուրդը տեսնի և ևս մեկ անգամ համոզվի` արդյոք մեծամասնություն համարվող ՔՊ-ն թեկուզ հումանիտար հարցերում պատրա՞ստ է կանգնել Արցախցու կողքին, թե ոչ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՔՊ խմբակցության կողմից ԼՂ տեղահանվածների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին դեմ լինելուն:
«Այս վարքագիծը որ իրենք դրսևորում են ու դեմ են քվեարկում, ստացվում է` այո´, իրենք չենք կանգնում արցախցու կողքին, հերթական անգամ դավաճանում և ուրանում են Արցախը և սա մեր ժողովրդի համար պետք է լինի ցուցիչ»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց` կարծում է, որ չպետք է կասեցնելու որոշումներով հանդես գալ: