Պետրո՛սի մեկը, իմ անունից չխոսե՛ս երբեք․ Ռուզաննա Խաչատրյան
ԲլոգոսֆերաԼրագրող Ռուզաննա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կա՞ հեռուստադիտող, որը Պետրոս Ղազարյանին թույլ է տալիս իր անունից հանդես գալ (Սրբազանին իշխանահաճո հարցերը տալիս քանի՜ անգամ ասաց՝ ե՛ս չեմ հետքրքրվում, հեռուստադիտողի՛ն ա հետաքրքրում): Պետրո՛սի մեկը, ինձ քո տված իբր «հարցերը» չեն հետաքրքում, իմ անունից չխոսե՛ս երբեք: Ես շատ լավ գիտեմ, թե որտեղ կարող եմ գտնել ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները, և դա ամենևին էլ քո հաղորդումը չի»: