Լավրով. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ինչպես հաղորդում է novostink.ru-ի թղթակիցը Դուբլինից, այս մասին Ռուսաստանի արտգործնախարարն ասել է այստեղ անցկացվող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 19-րդ նիստի ընթացքում. «Կողմերի միջև խաղաղ բանակցությունների հիման վրա հակամարտության կարգավորումից բացի որևէ այլ ճանապարհ ես չեմ տեսնում», - ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)