Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մինսկ
Տնտեսություն
Ս. թ դեկտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև նախարարի մասնակցությունը Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին:
Հայաստանը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009թ.-ի ապրիլին: Բանկի մասնակիցներ են հանդիսանում նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը:
Եվրասիական զարգացման բանկը Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչն է:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)