Մեդվեդևը նույնասեռականությունն օրենքով սահմանափակելու կարիք չի տեսնում
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նույնասեռականությունն օրենքով սահմանափակելու մեջ անհրաժեշտություն չի տեսնում. հաղորդում է РИА Новости-ն: «Ոչ բոլոր բարոյական հարցերը և ոչ բոլոր սովորությունները, մարդկանց միջև հաղորդակցության միջոցները պետք է վերածել օրենսդրության»,-ասել է Մեդվեդևը` խոսելով նույնասեռականության օրենսդրական արգելքի անհրաժեշտության մասին:
ՌԴ վարչապետի կարծիքով՝ այս հարցի արդիականությունը չափազանցված է, քանի որ Ռուսաստանում այդ հարցը վերաբերում է մարդկանց ոչ մեծ քանակության. «Երևի թե այս հարցը Ռուսաստանում թվով քիչ մարդկանց է վերաբերում, այն դեռ բոլոր հարթություններում չի քննարկվում»,-ասել է Մեդվեդևը: Նա միաժամանակ խոստովանել է, որ ՌԴ Պետդումայի պատգամավորներն իրավունք ունեն խորհրդարան մտցնել և քննարկել յուրաքանչյուր միտք և օրինագիծ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)