ՍԴ նախագահը հանդիպել է դոկտոր, պրոֆեսոր Ֆրանկ Էմերթի հետ
Իրավունք
Դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին այցելեց ԱՄՆ Ինդիանայի համալսարանի Իրավունքի դպրոցի միջազգային, համեմատական եւ եվրոպական իրավունքի դոկտոր, պրոֆեսոր Ֆրանկ Էմերթը՝ ուղեկցությամբ ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոսներ Ա. Հակոբյանի եւ Գ. Թորոսյանի: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկեցին գալիք տարվա հուլիսին Երեւանում կազմակերպվելիք միջազգային գիտաժողովի հետ կապված, ինչպես նաեւ «Նոր հազարամյակի սահմանադրականություն. իրականության պարադիգմեր եւ մարտահրավերներ» խորագրով հրատարակվելիք հոդվածների ժողովածուի նախապատրաստմանն առնչվող հիմնահարցեր:
Անդրադարձ կատարվեց նաեւ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմնական հեռանկարներին, ինչպես նաեւ ԵՄ օրենսդրությանը ՀՀ իրավունքի մոտարկմանը նվիրված մի շարք հարցերի:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում