Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում «Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը 

Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա․ ռուս վերլուծաբան

Հրապարակումներ

Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին.«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները»,- ասել է Ջալալին Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին:

Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի։ Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրագրի կողմերի՝ պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու ցանկությունը և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։

Բացի այդ, նախօրեին բրիտանական The Times-ը գրել է Ռուսաստանի ու Իրանի միջև գաղտնի բանակցությունների մասին՝ որոշ մանրամասներ բացահայտելով։ Ըստ լրատվամիջոցի, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լարիանին գաղտնի այցեր է կատարում Մոսկվա ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու և Ռուսաստանից միջուկային ծրագրի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համար օգնություն խնդրելու։

«Իրանը գաղտնի դիվանագիտական առաքելություններ է իրականացնում Ռուսաստանում՝ ուժեղացնելու իր ռազմական և պաշտպանական կարողությունները՝ չնայած միջուկային համաձայնագրի երկարաձգման շուրջ Արևմուտքի հետ առաջիկա բանակցություններին»,-գրում է բրիտանական The Times-ը՝ շարունակելով, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցող Լարիջանիի գաղտնի թռիչքները վկայում են իրանա-ռուսական հարաբերությունների խորացման և միմյանց վրա ազդեցության մեծացման մասին։

Նույն հրապարակման մեջ նաև ասվում է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության ամրապնդումը տեղի է ունենում Իրանի համար ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ Իրանը կորցրել է իր դիրքերը Մերձավոր Արևելքում և արևմտյան պատժամիջոցների պատճառով բախվում է տնտեսական մարտահրավերների։

«Քանի որ երկրները խորացնում են ռազմավարական կապերը, իսկ Ռուսաստանը կախված է իրանական հրթիռների և անօդաչու սարքերի մատակարարումից, «մտահոգություններ կան, որ Մոսկվան պատրաստ է անցնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված նախկինում գծված կարմիր գծերը»,- The Times-ին ասել է արևմտյան հետախուզության աղբյուրը։

Բրիտանական հեղինակավոր այս ԶԼՄ-ն նաև գրում է, թե Իրանը ձգտում է ձեռք բերել Սու-35 կործանիչի վերջին տարբերակը և վերակառուցել իր հակաօդային պաշտպանության համակարգերը։ «Իրանը նաև նյութատեխնիկական օգնություն է խնդրել՝ օգտագործելով տարածաշրջանում Ռուսաստանի լայնածավալ ներկայությունը «Հըզբոլլահի» մարտիկներին վերազինելու համար, որոնց սպառազինության զինանոցը հիմնականում ոչնչացվել է Իսրայելի կողմից»,-ասված է հրապարակման մեջ։

Այս ամենին ընդառաջ՝ ուշագրավ էր Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցը Բաքու և Երևան, որտեղ նա հանդիպումներ և բանակցություններ ունեցավ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը համընկավ ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենքի նախագծի հավանության որոշման հետ։ Առավել ուշագրավ էր այն տեղեկությունը, որը տարածվեց ադրբեջանական լրատվամիջոցով այն մասին, թե Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևանում ՀՀ իշխանություններին կոչ է արել հրաժարվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից։Ըստ տեղեկատվության,նա իր հայ գործընկերներին զգուշացրել է, որ այս կուրսը լավ բան չի խոստանում Երևանին։ Ահմադիանը նաև ընդգծել է, որ Իրանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի ԵՄ առաքելությունը։ Եթե Երևանը համաձայնի կատարել Թեհրանի պայմանները, ապա դրա դիմաց իրանցի պաշտոնյան առաջարկել է երկու երկրների միջև պաշտպանական պայմանագիր կնքել, որը ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսին է Իրանի զինված ուժերի մուտքը Հայաստանի տարածք։

Իրանական կողմը դեռ չի անդրադարձել ակտիվորեն տարածվող այս տեղեկությանը, սակայն այն ընդհանուր առմամբ չի հակասում Հարավային Կովկասում Իրանի որդեգրած կուրսին։ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումից ի վեր իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ռեգիոնում արտաքին ուժերի ներկայության անթույլատրելիության, ինչպես նաև ռեգիոնալ հակամարտությունները ռեգիոնալ ուժերի միջոցով լուծելու անհրաժեշտության մասին՝ որպես հարթակ առաջարկելով «3+3» պլատֆորմը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ վերջին տարիներին ռուս-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացման շրջան են ապրում։ Նրա որակմամբ, աշխարհաքաղաքական նոր իրողությունները, ինչպես նաև բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացի ակտիվացումը նպաստում են Ռուսաստանի և Իրանի մերձեցմանը՝ հատկապես քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում։

Վերլուծաբանը գտնում է, որ վերջին տարիներին Ռուսաստանի ու Իրանի արտաքին մարտահրավերները, ԻԻՀ մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ խթանեցինՌուսաստանի և Իրանի քաղաքական հարաբերությունների խորացմանը, երկկողմ շփումների ակտիվացմանը։

Ըստ քաղաքագետի, Մոսկվան և Թեհրանը մոտ են իրենց դիրքորոշումներով թե՛ մերձավորարևելյան, թե՛ ուկրաինական զարգացումների վերաբերյալ։ Վերլուծաբանի կարծիքով, չնայած կան պնդումներ, թե Իրանի ու ՌԴ-ի շահերը չեն համընկնում Հարավային Կովկասում, սակայն այս ռեգիոնում ևս Ռուսաստանն ու Իրանը տարաձայնություններ չունեն։

Ըստ Լուկիանովի՝ համաձայնագրի կնքումը մի շարք իրադարձությունների պատճառով հետաձգվել է, այնինչ այն վաղուց պատրաստ էր և հասունացած՝ որպես հարաբերությունների նոր որակ ամրագրող իրադարձություն Թեհրանի և Մոսկվայի միջև։

«Այդ համաձայնագիրը կարձանագրի Մոսկվա-Թեհրան հարաբերությունների նոր խորությունները, ինչպես նաև կսերտացնի համագործակցությունն ապագայի համար՝ էականորեն մեծացնելով կողմերի միջև վստահության մակարդակը։ Հաշվի առնելով Արևմուտքի դիրքավորումը Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ, այս համաձայնագիրն էապես կօգնի կողմերին ամրապնդել իրենց դիրքերը, երկկողմ համագործակցությունը, հնարավորություն ստեղծելով գտնել փոխըմբռնում նաև այն խնդիրների շուրջ, որտեղ այդ համաձայնությունները դեռևս չկան»,-ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը մեծ խթան կդառնա երկու երկրների հարաբերություններում։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, ըստ վերլուծաբանի, շատ հարցերում Իրանն ու Ռուսաստանն ունեն կոնսենսուս, ինչպես ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանից վերացնելու, 3+3 հարթակն առաջ մղելու և մի շարք այլ հարցերում։

«Վերջին շրջանում մենք երկկողմ կոնտակտներ ենք նկատել ռեգիոնալ կապուղիների շուրջ, նկատել այս հարցում կամ տարաձայնություններ, կամ փոխըմբռնման պակաս, սակայն ընդհանուր առմամբ կողմերի դիրքորոշումներում մեծ տարբերություն ու տարաձայնություն չկա։ Ռուսաստանն այս ռեգիոնում իր ակտիվությունը վերջին տարիներին էականորեն կրճատել է, զուգահեռաբար ավելի ակտիվ է դարձել Իրանը, կարծում եմ՝ սա որոշակիորեն փոխհամաձայնեցված է տեղի ունենում, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բնույթն ու ՌԴ գլոբալ խնդիրներն Արևմուտքի հետ։ Ուստի, այս շրջանում Իրանը Երևանին ու Բաքվին առաջարկել է բանակցային միջնորդ դառնալ կամ խնդիրները քննարկել վեցակողմ հարթակում»,-նշեց վերլուծաբանը։

Ներկայումս էլ, ըստ նրա, տարածաշրջանում Իրանի գործընկերներն ավելի թուլացած են, բացի այդ՝ Արևմուտքի ճնշումներն Իրանի դեմ գուցե ավելանան։ Ի տարբերություն Իրանի, վերլուծաբանի խոսքով, Իսրայելն իրեն ավելի «վստահ» է զգում։

«Ուստի հիմնական հարցն այն է, թե Իսրայելն ԱՄՆ-ի ուղղակի կամ լուռ հավանությամբ կորոշի՞արդյոք հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, թե՞ ոչ: Մյուս կողմից, Իրանը կարագացնի՞ միջուկային զենքի ստեղծումը։ Իրանն ունի անհանգստություններ, և չի բացառվում, որ դրանց մի մասն էլ առնչվում են իր հարավկովկասյան հարևանությանը, որտեղ ևս դեռ իրավիճակը չի հանգուցալուծվում։ Եվ, բնականաբար, Իրանի ԱԱԽ քարտուղարի այցը Երևան և Բաքու ցույց է տալիս իրանական կողմի անհանգստությունը և ցանկությունը՝հնարավոր գործիքներով նպաստել իրավիճակին։

Ակնհայտ է, որ նման պաշտոնյան պատահական այց չի կատարում հակամարտող երկրներ, այն ունեցել է հստակ օրակարգ, բովանդակություն, առաջարկներ, որոնք վերաբերում են այդ գործընթացում Իրանի դերակատարության ավելացմանը»,-ասաց նա։

Ֆ. Լուկիանովի խոսքով, սակայն, ՀՀ հարաբերությունների սերտացումն Արևմուտքի հետ, ԵՄ անդամակցության ուղղությամբ արվող քայլերը կարծես կանխորոշում են, որ Իրանի գործոնը չի ավելանալու այս գործընթացում.

«Բայց ՌԴ-Իրան համաձայնագրի կնքումը կանդրադառնա նաև Հարավային Կովկասում Իրանի ու ՌԴ-ի համագործակցության վրա, խորացնելով այն, շատ հարցերում մեծացնելով փոխըմբռնման հնարավորությունը։ Հայաստանը ցանկության դեպքում կարող է շահել այդ համագործակցությունից ու իրավիճակից»,-նկատեց նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը
Ամենադիտված