Քանի օր է` չեն գործում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ահռելի փաստական նյութ պարունակող կայքերը․ ահազանգ
Հրապարակումներ
Ալվինա Աղաբաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր լրանում է Բաքվում պետականորեն կազմակերպված հայերի ցեղասպանության 35-րդ տարին։ 1990-ի հունվարի 13֊20֊ը ադրբեջանցիք հայերի ջարդերին զուգահեռ էթնիկ զտման ենթարկեցին նաև ժամանակին հայերի իսկ ձեռքով կառուցված Բաքու քաղաքը։
Մենք հետամուտ չեղանք ցեղասպան Ադրբեջան պետության պատժմանը և ունեցանք 2020֊2023։ Նույն ցեղասպանից խաղաղություն մուրալու գինն էլ ավելի ծանր է լինելու։
Ի դեպ, Մարինա Գրիգորյանն ահազանգում է, որ քանի օր է` չեն գործում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ահռելի փաստական նյութ պարունակող karabakhrecords.info, karabakhfacts.com, xocali.net կայքերը։ Նման հարցերում պատահականություններ կամ վրիպումներ չեն լինում...»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան