Իմ վարչակազմը հիմք է դրել Ուկրաինայի «պայծառ ապագայի» համար. Բայդեն
ԱՄՆԱմերիկյան հաջորդ վարչակազմը հնարավորություն ունի հաջողությամբ լուծելու Ուկրաինայի խնդիրները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Interfax-ը։
«Մենք դրել ենք այն հիմքերը, որոնք թույլ կտան ԱՄՆ հաջորդ վարչակազմին լուսավոր ապագա ապահովել ուկրաինացի ժողովրդի համար», - ասել է նա Պետդեպարտամենտում։
Բայդենը կարծում է, որ Ուկրաինայի դեպքում նա կարողացել է հասնել իր երկու նպատակներին՝ օգնություն ցուցաբերել Կիևին՝ միաժամանակ խուսափելով Ռուսաստանի հետ զինված հակամարտությունից։
«Ինձ անհրաժեշտ էր միավորել աշխարհը Ուկրաինայի շուրջ, բացի այդ, պետք էր խուսափել երկու միջուկային տերությունների պատերազմից»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։ «Սակայն դեռ շատ աշխատանք կա անելու: Մենք չենք կարող պարզապես դադարեցնել այս աշխատանքը»,- ասել է Բայդենը:
Հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։