Ստալինի բունկերում տոմսեր են վաճառվում աշխարհի վերջի համար
Ռուսաստան
Տագանկայում գտնվող Ստալինի բունկերը, որն ավելի հայտնի է Բունկեր-42 անունով, գտնվում է Կրեմլից 3 կմ հեռավորության վրա՝ 65 մ խորությամբ հողի տակ: Օրերս բունկերի պաշտոնական կայքում հայտնվել էր հայտարարություն՝ 2012թ. դեկտեմբերի 21-ը անցկացնել բունկերում. հայտնում է РБК-ն: Բունկերն այժմ օգտագործվում է որպես ռեստորան և Սառը պատերազմի թանգարան:
Բունկերի համար տոմսերը վաճառվում են Մոսկվայի թատերական դրամարկղերում: Աշխարհի վերջը Ստալինի ապահով համարվող բունկերում անցկացնելու գները հետևյալն են՝ VIP՝ 1.5 մլն ռուբլի, մեկ չափահաս անձը՝ 500 հազար ռուբլի, մինչև 7 տարեկան երեխաները 2 ծնողների հետ կանցնեն անվճար: Աշխարհի վերջը վրա չհասնելու դեպքում վերադարձվում է տոմսերի արժեքի 50%-ը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը բունկերի շինարարությունը սկսել էր անցյալ դարի 40-ական թթ.: Այն 1960-ական թթ. արդեն ավարտին էր հասցվել և հագեցած էր միջուկային հարվածից պաշտպանվելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)