Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Էդգար Ղազարյանին վիրավորած փաստաբան Սմբատ Մինասյանի նկատմամբ վարույթներ են նախաձեռնվել դատախազությունում, ՔԿ-ում եւ Փաստաբանների պալատում․ Aravot.am (տեսանյութ)

Հրապարակումներ

Aravot.am-ի տեղեկություններով` հունվարի 17-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ստացվել է գրություն, որ 2024 թ. նոյեմբերի 20-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում պաշտպան Սմբատ Մինասյանը (լուսանկարում) տուժող Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորանքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 489 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:

«Առավոտի» խնդրանքով՝ Էդգար Ղազարյանը մեկնաբանել է տեղի ունեցածը:

«Խոսքը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 18-ին մեր շենքի բակում իմ նկատմամբ տեղի ունեցած դաժան բռնության գործի հանգամանքներին, որի նախաքննությունն ավարտվել է, չնայած այն բանին, որ հանցագործությունն ամբողջությամբ դեռեւս չի բացահայտվել: Այսինքն, պարզ չէ, թե ովքեր են հանցագործության պատվիրատուները, համենայն դեպս, նախաքննական մարմնի համար: Ու այդ վիճակով գործն ավարտել եւ ուղարկել են դատարան: Այդ գործում պարզ են մեղադրյալները՝ բռնություն գործադրող երկու անձինք, ինչպես նաեւ մեկ հոգի, որը նրանց աջակցություն է ցուցաբերել. բերել է դեպքի վայր, տեսանկարահանել է այդ պրոցեսը: Հիմա դատաքննության փուլում նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ առանձին վերցրած պաշտպան, ինչը նույնպես շատ տարօրինակ է այն առումով, որ նրանցից ոչ մեկը չի աշխատում: Նրանք ասել են, որ որեւէ տեղ չեն աշխատում: Հետեւաբար, հարց է առաջանում. եթե չեն աշխատում, իրենց ֆինանսական միջոցներ որտեղի՞ց, որ պաշտպաններ վարձեն: Ես հիմնավոր կասկած ունեմ, որ պաշտպաններին վարձել է հենց պատվիրատուն, ով կազմակերպել է այդ հանցագործությունը: Եվ պաշտպանների վարքագիծն էլ դատավարության ընթացքում շատ իմաստներով այդ վարկածը մոտեցնում է իրականությանը: Այդ պաշտպաններից մեկը՝ Սմբատ Մինասյանը, որը հանդիսանում էր աջակցություն ցուցաբերած անձի պաշտպանը, ոչ միայն այդ օրը, դատական նիստերի ժամանակ բավականին սանձարձակ պահվածք է դրսեւորում նաեւ դատական նիստերից առաջ եւ հետո: Իսկ նիստերից մեկի ընթացքում նա վկայի հարցաքննության ժամանակ, առանց դատարանի թույլտվության, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատավարության մասնակիցների, դատարանի նկատմամբ՝ վիրավորանքներ, սպառնալիքներ եւ հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ինչին, ցավոք, դատարանը ադեկվատ չարձագանքեց: Իսկ հետո դատարանն ասաց, որ ինքը չի լսել հայհոյանքի պահը եւ դատավոր Ռոման Սմբատյանը խոստացավ, որ հետո կծանոթանա ձայնագրությանը: Ես դեկտեմբերի 5-ին Գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին: Միաժամանակ դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատ՝ փաստաբան Սմբատ Մինասյանի գործունեության հետագա նպատակահարմարության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ: Հետագայում դատարանից ստացել եմ այդ օրվա նիստի ձայնագրությունը, որտեղ հստակ լսվում են հայհոյանքի եւ հոխորտանքի արտահայտությունները եւ դա նույնպես լրացուցիչ գրությամբ ներկայացրել եմ Գլխավոր դատախազություն եւ Փաստաբանների պալատ: Այդ նյութերի վրա հարուցվել է վարույթ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Ես այդ վարույթում ունեմ տուժողի դատավարական կարգավիճակ: Միաժամանակ 2025 թվականի հունվարի 3-ին Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ էլ նախաձեռնվել է վարույթ փաստաբան Սմբատ Մինասյանի դեմ: Վերջին դատական նիստում դատավոր Սմբատյանը հայտարարեց, որ ինքը նույնպես ծանոթացել է ձայնագրությանը եւ այդ օրվա նիստի ձայնագրությունը ուղարկել է դատախազություն: Այսինքն, ինքն էլ է լսել փաստացի հայհոյախառն արտահայտությունները եւ իր հերթին դիմել է դատախազություն քրեական վարույթ նախաձեռնելու համար: Դատարանը նաեւ հայտնեց, որ դատախազությունից ստացել է գրություն, որ արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ իմ դիմումի հիման վրա»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված