ՀՀ անձնագրեր՝ 2 տասնյակ սիրիահայերի
Սփյուռք
Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:
Շուրջ երկու տասնյակ սիրիահայեր մեծ խանդավառությամբ եւ երախտագիտությամբ ստացան ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը:
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարեւորեց սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը՝ նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան