Հետխորհրդային տարածքը՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություն
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունը մոտակա տարիների ընթացքում հետխորհրդային տարածքն է: Այս մասին, ինչպես գրում է Коммерсантъ-ը, նշվում է «ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգ»-ում, որը մշակված է ՌԴ ԱԳՆ-ի կողմից նախագահի հրամանով: Պարբերականը նշում է, որ, ըստ էության, այս փաստաթուղթը Ռուսաստանի արտաքին քաղաքական հարթակ է Վլադիմիր Պուտինի երրորդ նախագահական ժամկետի համար:
Մասնավորապես՝ փաստաթղթում մանրամասն մշակված է հիմնադրույթն այն մասին, որ Ռուսաստանին շրջապատող աշխարհը չափազանց անկայուն է, իսկ մի շարք խնդիրների պատճառը Արևմուտքի, մանավորապես՝ ԱՄՆ-ի՝ այլ պետությունների ներքին գործերին խառնվելու փորձը:
Հայեցակարգի հեղինակները որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա հարց նշել են ինտեգրացիան հետխորհրդային տարածքում: Երկրորդ տեղում է Եվրամիությունը, մասնավորապես՝ վիզային ռեժիմի վերացմամբ: «Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը», ինչպես սպասվում է, կստորագրվի 2012 թվականի վերջին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)