Սիբիրում փղերը տաքանալու համար երկու արկղ օղի են խմել
Ռուսաստան
Հայտնվելով 40 աստիճան ցրտի պայմաններում՝ Սիբիրում փղերն ընդամենը ականջների ծայրերն են ցրտահարել. այս մասին հայտնում է ВЗГЛЯД-ը: Երկու փղերը հազիվ են փրկվել, երբ բեռնատար մեքենան, որի մեջ նրանք գտնվում էին, սկսել է այրվել: Վարժեցնողը ստիպված է եղել նրանց դուրս հանել և վազել փղերի հետ՝ նրանց տաքացնելու համար: Վարժեցնողը նաև պատմում է, որ անասնաբույժից հետո փղերին տարել են տաք ավտոտնակ և օղի խմեցրել. «Երկու արկղ օղին խառնել են տաք ջրի հետ և տվել փղերին, ինչից հետո վերջիններս սկսել են լաց լինել այնքան բարձր, կարծես ջունգլիներում լինեին»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ