Պոլիտկովսկայայի սպանության կազմակերպիչը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Ռուսաստան
Ռոսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության աշխատակից Դմիտրի Պավլյուչենկոն դատապարտվել է 11 տարվա ազատազրման Новая газетa թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության կազմակեպման համար. հայտնում է russian.fr-ը:
Դատապարտյալի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը: Ինչպես հաղորդում է РАПСИ-ին, դատարանը նաև մասամբ բավարարել է Պոլիտկովսկայայի բարեկամների հայցը, որոնք պահանջում էին փոխհատուցում վճարել 10 մլն ռուբլու չափով: Սակայն, ըստ դատարանի որոշման, Պավլյուչենկոն կվճարի 3 մլն ռուբլի: Դատախազը պահանջում էր Պավյուչենկոյին դատապարտել 12 տարվա ազատազրկման, սակայն փաստաբանները պնդում էին իրեն պաշտպանյալի արդարացման վրա, քանի որ վերջինս հետաքննության հետ պայմանավորվածություն էր ձեռքբերել, ինչպես նաև ունի մի շարք պետական պարգևներ:
Հիշեցնենք, որ Новая газета-ի լրագրող Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)