Ուկրաինան ավելացնում է էլեկտրաէներգիայի ներկրումը
Աշխարհ
Ուկրաինան փետրվարին ավելացնում է էլեկտրաէներգիայի ներկրումը։ Այս մասին հայտնում է ExPro Electricity մասնագիտացված հրատարակությունը, որը մասնագիտացած է նավթի ու գազի ու էներգետիկ արդյունաբերության խնդիրներով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Հրապարակման համաձայն՝ փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի ներմուծման միջին օրական ցուցանիշը կազմել է 10,5 հազար ՄՎտ/ժ, ինչը երկու անգամ գերազանցում է փետրվարի 1-10-ի ցուցանիշը։
Ընդհանուր առմամբ, փետրվարի սկզբից ներկրվել է գրեթե 130 հազար ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա, ընդ որում էլեկտրաէներգիայի ամենամեծ բաժինը գալիս է Հունգարիայից (36%)։
Միևնույն ժամանակ, նշում է հրատարակությունը, վերապահված թողունակությունը դեռ 100%-ով չի օգտագործվում։
