Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները Էր Ռիադում
Աշխարհ
Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրի Դիրիայում։
Մոսկվան բանակցություններին ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Վաշինգտոնը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը։
