Ուկրաինայի հարցով Փարիզի հանդիպումը անարդյունք էր․ Բայրու
Աշխարհ
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն անարդյունք է համարում Ուկրաինայի հարցով ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ երեկ Փարիզում։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ-ը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ «եվրոպացիների հանդիպումը չի փարատել նրանց մտավախությունները»։
Բայրուն «ապշեցուցիչ» է անվանել այն թուլությունը, որը «ցույց է տալիս Եվրոպան» սեփական պաշտպանության հարցերում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում կազմակերպված ութ եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի կառույցների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվել են առանց որևէ համատեղ հայտարարության։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, այդ փաստը կարող է կապված լինել Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու վերաբերյալ մասնակիցների տարաձայնությունների հետ։
