«Ազատություն» ռադիոկայանի ռուսական խմբագրությունը ստուգման կենթարկեն
Ռուսաստան
ԱՄՆ-ի կառավարությանը կից Հեռարձակման կառավարիչների խորհուրդը (BBG) մտադիր է ստուգել «Ազատություն» ռադիկոկայանի ռուսական խմբագրությունը Freedom House իրավապաշտպան կազմակերպության կողմից հնչեցված քննադատությունից հետո: Հինգշաբթի օրը Freedom House-ի ղեկավար Դեվիդ Կրամերն անհավանություն էր հայտնել «Ազատություն» ռադիկոկայանի իրականացրած բարեփոխման կապակցությամբ, մասնավորպես՝ հայտարարելով, որ «Ազատություն» ռադիկոկայանի նախագահ Սթիվեն Քորնը վնասել է ԶԼՄ-ներին «ավելի, քան Պուտինը»: BBG-ի հանձնաժողովն անհանգստություն է հայտնել ռադիոկայանի կայքի այցելությունների թվի նվազման կապակցությամբ՝ ավելի քան 50%-ով:
Խորհրդի նախագահի պարտականություններն իրականացնող Լայքլ Լինթոնը հայտարարել է հոկտեմբերի 1-ից խմբագրությունը պաշտոնապես ղեկավարող Մաշա Գեսենի գլխավորությամբ խմբագրության վեցամսյա ստուգման մեկնարկի մասին: Սեպտեմբեր ամսին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունում մասսայական աշխատանքից ազատումներ տեղի ունեցան: Մաշա Գեսենի խոսքերով՝ այս որոշումը կայացվել էր առանց իր մասնակցության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)