Ռուսաստանում երեք ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել
Ռուսաստան
Ռուսաստանում երեք ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել, ովքեր փորձում էին մասնակցել Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված արգելված հանրահավաքին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ընդդիմադիր գործիչներից առաջինը եղել է ձախակողմյան Սերգեյ Ուդալցովը, որին ձերբակալել են Լյուբանկա հրապարակում, որտեղ մարդիկ հավաքվել էին հանրաքվե անցկացնելու համար: Իլյա Յաշինը և Սերգեյ Սոբչակը, ովքեր Պուտինին ընդդիմադիր գործիչներ են, իրենց թվիթերյան էջում նշել են, որ ձերբակալվել են Լյուբանկա տանող ճանապարհին:
Այս հանրահավաքը նվիրված էր լինելու մեկ տարի առաջ Պուտինի դեմ ուղղված ցույցերին: Մոսկվայի քաղաքապետարանը թույլ չէր տվել ընդդիմադիրներին հանրահավաք կազմակերպել, սակայն հակառակ դրան՝ մարդիկ, հաշվի չառնելով սահմռկեցուցիչ ցուրտը, հավաքվել էին Լյուբանկա հրապարակում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ