Ձերբակալվել են ռուսական ընդդիմության առաջնորդները
Ռուսաստան
Մոսկվայում ընդդիմության չարտոնված բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Ավելի վաղ ձերբակալվել էին նաեւ ընդդիմադիր առաջնորդներ Սերգեյ Ուդալցովը, Քսենիա Սոբչակը եւ Իյլա Յաշինը, երբ փորձել էին Մոսկվայի կենտրոնում ծաղիկներ դնել խորհրդային Գուլագ ճամբարի զոհերի հուշարձանին: Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է, որ Ուդալցովը, Սոբչակը եւ Յաշինը ձերբակալվել են չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար:
Ոստիկանության տվյալներով' Դաշնային անվտանգության ծառայության դիմաց նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված ակցիային մասնակցելու էր եկել մոտ 500 մարդ: Մինչդեռ անկախ լրատվամիջոցները նշում են, որ մարդկանց թիվը հասնում էր 2000-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)