Խարկովում գլխատել են դատավորին և նրա ընտանիքը
Ռուսաստան
Խարկովի իր բնակարանում հայտնաբերվել են դատավորի, նրա կնոջ, տղայի և տղայի ընկերուհու գլխատված դիակները. հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Խարկովի դատախազության մամլո ծառայությանը:
Գլխատված դիակների մարմինները շաբաթ օրը հայտնաբերել էր նրանց 40-ամյա ազգականը և դիմել ոստիկանություն:
Անձանց ինքնությունը ճշտվում է. նրանք են՝ 58-ամյա դատավոր Վլադիմիր Տրոֆիմովը, նրա 59-ամյա կինը, վերջիններիս 30-ամյա որդին ու նրա 29-ամյա կողակիցը:
Ոստիկանությունը դեռևս առաջ չի քաշել սպանության պաշտոնական վարկածը, սակայն չի բացառվում, որ այն կապված է դատավորի մասնագիտական գործունեության հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)