ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ Մոսկվայում
Տնտեսություն
Դեկտեմբերի 17-19-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման հանձնաժողովի առաջին համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ.Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Ա. Ղևոնդյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանը:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին