Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է
Տնտեսություն
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39169139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 927 մլն դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 874 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 386 906 428 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7530 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 11.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին