Ուկրաինայում սառնամանիքից 37 մարդ է մահացել
Ռուսաստան
Ուկրաինայում ուժեղ ցրտից ցրտահարման հետևանքով մահավել է 37 մարդ, որից 5-ն արդեն հիվանդանոցում. հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ընդհանուր առմամբ՝ ցրտահարման պատճառով բժշկական օգնության է դիմել 190 ուկրաինացի, որոնցից 162 մարդ հոսպիտալացվել է:
Սաստկացած ցրտերի պատճառով Ուկրաինայում բացվել է շուրջ 1.5 հազար տաքացման կետ:
Ըստ Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալների՝ Ռուսաստանում ցրտից մահացել է 29 մարդ, գերազանցապես՝ Չելյաբինսկի շրջանում:
Ցելսիսուսի սանդղակը նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ին Ռուսաստանում ֆիքսել է Մագադանի շրջանում և Չուկոտկայում, ուր գրանցվել է -50 աստիճան ցուրտ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)