Եվրադատարանը տուգանում է Ռուսաստանին Չեչնիայում կատարված առևանգումների համար
Ռուսաստան
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը տեղյակ է պահել Ռուսաստանին այն մասին, որ վերջինս ստիպված է վճարել ավելի քան 500 հազար եվրո տուգանք այն 8 մարդկանց հարազատներին, ովքեր, ինչպես պնդում են, առևանգվել են Չեչնիայում անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Նրանք անհետացել էին 2002-2004թթ. և ենթադրաբար այլևս կենդանի չեն:
Ինչպես հայտարարել են Ստրասբուրգի դատավորները, Ռուսաստանը խախտել է մարդու իրավունքերի 4 օրենք: Նրանք նաև իրենց ուշադրությունը բևեռել են այդ անհետացումները հետաքննելու ընթացքում թույլ տրված բացթողումների և թերացումների վրա:
Չեչնիայում դաշնային զորքերի և տեղի գրոհայինների միջև ծավալված հակամարտությունը, որը տարիներ շարունակ չէր դադարում, լուրջ կորուստներ է պատճառել Չեչնիային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)