Մեզ Ասադի ճակատագիրը չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո. Պուտին
Ռուսաստան
Մոսկվայում կայացած մամլո խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանին անհանգստացնում է ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը, այլ այդ երկրի ապագան. փոխանցում է Ruvr.ru-ն:
«Մենք չենք անհանգստանում Ասադի ռեժիմի համար, մենք հասկանում ենք, որ այդ ընտանիքը երկրի ղեկին է արդեն 40 տարի: Բնականաբար, փոխությունների պահանջն արդիական է»,-նշել է նախագահ Պուտինը:
«Մենք պարզապես չենք ցանկանում, որ այսօրվա ընդդիմությունը, դառնալով իշխանություն, սկսի պայքար մղել նախկին իշխանության դեմ, որը կդառնա ընդդիմություն, և որ դա այդպես շարունակվի միշտ»,- նշել է նա:
«Ռուսաստանը Սիրիայում ոչ մի շահ չունի: Կարելի է կարծել, թե Ասադը Մոսկվայից դուրս չէր գալիս: Նա ավելի հաճախ Փարիզում էր լինում»,-ասել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)