Չեմ պատկերացնում, թե ինչ անել ռուս-վրացական հարաբերություններում. Պուտին
Վրաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կայացած մամլո խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին:
Նախագահ Պուտինը նշել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերություններն անհրաժեշտ է հաստատել և պետք է ձգտել դրան:
Հիշեցնելով վերջերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը նոր դրական, զուսպ, բայց արդեն փոփոխություններ խոստացող հեռանկարներ է տեսնում: «Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հետ հարաբերությունները փակուղի է մտցրել: Ռուսաստանը չի կարող փոխել իր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցում, իսկ Վրաստանն էլ չի կարող ընդունել դրանց անկախությունները: Ուստի ես չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է այստեղ անել»,-հավելել է նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)