Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը՝ 3 մլրդ դրամ
Տնտեսություն
Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 970 մլն դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 740 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 310 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 137 140 658 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.9953 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 15.9999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)