Ռուսաստանցին 30 հազար եվրո է վճարել իր կատվի մահախոսականի համար
Ռուսաստան
Էրոս անունը կրող կատվի տերը, ով Ռուսաստանի քաղաքացի է, 30 հազար եվրո է ծախսել սիրելի կատվի համար հանրահայտ Corriere della Sera թերթում մահախոսական տպելու համար:
Թերթի աշխատակիցները հաստատել են, որ տղամարդը ռուսաստանցի է եղել: Վերջինս խնդրել է թերթում տեղակայել իր սիրելի կատվի նկարը և իտալացի Ֆաբրիցիո դե Անդրեի խոսքերը. «Եվ ինչպես յուրաքանչյուր հիանալի բան, դու ապրեցիր վարդերի պես՝ ընդամենը 1 օր»:
Թերթի այդ հատվածում, որպես կանոն, տպագրվում է միայն գովազդ, սակայն այս անգամ այնտեղ անմահացել է կենդանու նկատմամբ մարդու տածած անսահաման սերը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)